ՌԴ-ում ցուցադրվում է ԿԳԲ-ի գեներալ-մայոր Վյաչեսլավ Գևորգովի մասին սերիալը

27 Նոյեմբերի 2025, 16:20

Մշակույթ

2025 թվականի հոկտեմբերին ռուս հանդիսատեսի համար հասանելի է դարձել «Սիրելի Վիլի» սերիալը՝ Լեոնիդ Բրեժնևի և Վիլի Բրանդտի հանդիպման մասին։

Սերիալի գլխավոր հերոսը լրագրող Վյաչեսլավ Վարդանովն է։ Ազգանվան ընտրությունը պատահական չէ։ Հերոսի նախատիպը գեներալ-մայոր Վյաչեսլավ Գևորգովն է, ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների աշխատակից (ԿԳԲ-ի գեներալ-մայոր), հրապարակախոս։ Նա նաև եղել է Վիտալի Սլավինի նախատիպը՝ ԿԳԲ-ի աշխատակից «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել…» վեպում և հեռուստասերիալում, ինչպես նաև «Միջմայրցամաքային հանգույց» վեպում։

Ֆիլմը ներկայացնում է սառը պատերազմի ժամանակաշրջանը։ 1960-ականների կեսին, խորհրդային հետախուզությունը զեկուցում է ամերիկացիների կողմից ԳԴՀ-ում տեղակայված ռազմակայաններին հարվածելու նախապատրաստման մասին: ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևը հասկանում է՝ ուժային պատասխանը կբերի անուղղելի հետևանքների։ Եվ նա ընտրում է ռիսկային քաղաքական մանևր՝ գաղտնի երկխոսություն սկսել կանցլեր Վիլի Բրանդտի հետ՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բանակցությունների բացահայտման դեպքում Բրեժնևին սպասվում է հրաժարական և նրա շրջապատի վրդովմունքը, իսկ Բրանդտին՝ իմպիչմենտ։ Նրան հանդիպումը պարտավորվում են կազմակերպել լրագրող Վարդանովը և նրա օգնական Պլետնյովը: