ՌԴ-ում ներկայացվել են էկրանավորված ամենահայտնի ստեղծագործությունները

28 Օգոստոսի 2024, 23:15

Մշակույթ

Ռուսական կինոյի օրվա կապակցությամբ «ЛитРес» գրքի ծառայությունը վերլուծել է Ռուսաստանում 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում էկրանավորված ամենահայտնի գրքերի ցանկը, ինչպես նաև ռուսալեզու հեղինակների թվային գրքերի վաճառքը, որոնք երբևէ նկարահանվել են:

Այսպիսով՝ ամենավաճառվող ստեղծագործությունը Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպն է, իսկ Միխայիլ Լոկշինի համանուն ֆիլմը՝ ամենաշահութաբեր էկրանավորումը։

Երկրորդ տեղում Կիրա Բուլիչևի համանուն ստեղծագործության հիման վրա Ալեքսանդր Անդրյուշչենկոյի «Հարյուր տարի առաջ» նկարահանած ֆիլմն է, որի եկամուտը կազմել է ավելի քան մեկուկես միլիարդ ռուբլի:

Ալեքսանդր Պուշկինի «Օնեգին» ստեղծագործության էկրանավորումը, հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կողմից, հայտնվել է երրորդ հորիզոնականում: