ՌԴ-ում երկակի կարծիք կա Հայաստանի և ներկայիս հայկական իշխանությունների  վերաբերյալ. Նադանա Ֆրիդրիխսոն

16 Սեպտեմբերի 2023, 17:13

Կարծիք | Քաղաքականություն

Alpha Newsroom-ի ուղիղ եթերում քաղաքագետ և լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնն ընդգծել է, որ Ռուսաստանում որոշակի երկակվություն ունի Հայաստանի և ներկայիս հայկական իշխանությունների վերաբերյալ։

«Մոսկվայի և Փաշինյանի հարաբերությունները մի ճյուղ են, ինչպես կարծում եմ, Մոսկվայի և Հայաստանի միջև հարաբերություններ էլ կան։ Ես ուզում եմ մտածել, որ կա նման երկակիություն։ Ռուսաստանի նախագահը Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում խոսել է կոնկրետ Փաշինյանի մասին, բայց, սկզբունքորեն, ռուսական քաղաքականության մեջ որևէ մեկին հրապարակայնորեն քննադատելու ավանդույթ չկա։

Նույն Զելենսկին դրան արժանացավ Մյունխենում իր հայտարարությունից այն հայտարարությունից անմիջապես հետո, որ Ուկրաինան կրկին դառնա միջուկային տերություն, բայց Ռուսաստանն արդեն սկսել է գործել, սկսեց հատուկ ռազմական օպերացիան , որը դեռ շարունակվում է, և Զելենսկու նկատմամբ հռետորաբանությունը այլ դարձավ:

Եթե դա դուրս բերենք փակագծերից, ապա մենք չենք հիշի այն պահը, երբ Մոսկվան այսպես բացեիբաց ինչ-որ մեկին պայքար էր հայտարարում։ Այլ բան են ամերիկացիները, Պետդեպարտամենտն արդեն գոռում է, որ պետք է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Կներեք, բայց ես և դուք կարող ենք դուրս գալ և բարձրաձայն հայտարարել, բայց ոչ մի օգուտ չի լինի միջանցքը մաքրելու առումով, որը 2022 թվականի դեկտեմբերի վերջից արգելափակվել է ինչ-որ ակտիվիստների կողմից։ Այժմ Ղարաբաղում հումանիտար իրավիճակն աղետալի է, այնտեղ հրեշավոր պայմաններ են, և մարդիկ շարունակում են գոյատևել այդ պայմաններում։ Բոլորը կարող են հայտարարել, բայց ոչ ոք չի կարող լուծել խնդիրը։ Որքան ես հասկանում եմ, Մակրոնն էլ էր պատրաստվում գնալ Երևան, հենց պոտենցիալ էսկալացիայի աղմուկի ներքո, որին բոլորս սպասում էինք։

Բայց, վերջին պահին Մակրոնը չի գալիս։ Չգիտեմ ՝ ինչ է տեղի ունեցել այնտեղ, գուցե Էրդողանի հետ պայմանավորվել են, գուցե պարզապես, տեղեկատվության արտահոսք է եղել։ Եվ ինչպես տեսնում ենք, Մակրոնին ձեռնտու է խաղաղեցնողի թագ ունենալը։ Նա Ուկրաինայում էլ փորձեց երեւակայել այդ դերը, Կրեմլին անվանեց Խորհրդային Միության ժամանակաշրջանի հեռախոսային խուլիգան։ Հիմա նա փորձում է մտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ։ Իհարկե, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և ինչ-որ մանդատ Մակրոնն ունի, այլ բան է, որ մենք որևէ իրական քայլ չենք տեսնում։ Եվ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին Պետդեպարտամենտի նման հայտարարություններից հետո, միանգամից պարզ է դառնում, որ դրանք տեղեկատվական հարձակումներ են Ռուսաստանի, մեր խաղաղապահների հասցեին։ Սա վնասելու հերթական փորձն է։

Կարծում եմ, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, կիսում է Փաշինյանի և Հայաստանի վերաբերյալ իր հայտարարությունները։ Հայաստանի վերաբերյալ կա մեկ կարծիք, և մեկ այլ կարծիք, որովհետև, օրինակ, Ռուսաստանի ԱԳՆ-ն շարունակում է քննադատել պաշտոնական Երևանի քաղաքականությունը, և այդ երկակիությունը նկատելի է»,- նշել է Նադանա Ֆրիդրիխսոնը։