ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի կունենա Հակոբ Պարոնյանին նվիրված երեկո

08 Հունվարի 2024, 18:05

Մշակույթ

Հունվարի 11-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի հայագիտության բաժնում տեղի կունենա հանրահայտ գրող, երգիծաբան, դրամատուրգ Հակոբ Պարոնյանին նվիրված երեկո։

Այս մասին հայտնում է կենտրոնի պաշտոնական տելեգրամյան ալիքը։

Միջոցառումը կվարի գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Մարանջյանը։