ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում նշվել է Բուն Բարեկենդանը
03 Մարտի 2025, 13:06

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության Մշակույթի կենտրոնում Բարեկենդանի տոնակատարությամբ ավարտվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված «Հեքիաթը սուտ է, բայց նրա մեջ ակնարկ է» հեքիաթների առաջին փառատոնը: Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։
«Եվ մեծերը, և երեխաները խանդավառությամբ ստեղծագործում էին, խաղում, երգում ու պարում։ Մեծ հաճույքով թխեցինք և համտեսեցինք նրբաբլիթներ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր «Նռան հատիկներ» մանկական կենտրոնի ուսուցիչներին, փառատոնի մասնակիցներին և հյուրերին»,- ասված է հաղորդագրության մեջ: