ՌԴ-ում կներդրվի միգրանտների լեզվական գիտելիքների ստուգման միասնական ձևաչափ
31 Դեկտեմբերի 2025, 10:00
Ռուսաստանում միգրանտները հունվարի 1-ից կսկսեն հանձնել ռուսաց լեզվից թեստեր կհանձնեն՝ բացառապես համակարգիչներով և հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ կրթության և գիտության նախարարությունից։
«2026 թվականի հունվարի 1-ից պետական հաստատությունները պարտավոր են անցկացնել ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի, Ռուսաստանի պատմության և Ռուսական օրենսդրության հիմունքների քննությունները բացառապես համակարգչային և հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ։
Փոփոխություններով նախատեսվում է նաև քննությունների հարցաշարերի ամենամսյա թարմացում և նախկինում կիրառվող՝ դրանց պատասխանները բաց հասանելիությամբ տեղադրելու պրակտիկայից հրաժարում», — հավելել են ՌԴ կրթության և գիտության նախարարությունից։