ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայաստան նավթամթերք մատակարարելու հնարավորությունն ընդլայնելու արձանագրությունը

13 Հոկտեմբերի 2023, 20:00

Քաղաքականություն

Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև Հայաստանին բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 1-ին` Մոսկվայում։

Այն նախատեսում է առանց արտահանման մաքսատուրքերի գանձման, նավթային խեժը նավթային բիտումի պաշարներով մատակարարելու հնարավորության փոփոխությունը։