ՌԴ Պետդուման երկիր ժամանող օտարերկրացիների բուժվկայության մասին օրինագիծ է պատրաստում
06 Փետրվարի 2025, 10:10

Պետդուման օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստում ՌուսաստանԴաշնություն ժամանող օտարերկրյա քաղաքացիների բժշկական զննության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է խորհրդարանի պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Մեր կողմից պատրաստում ենք օրենսդրական նախաձեռնություններ՝ կապված մեր երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների բժշկական զննության հետ», — գրել է Վոլոդինը տելեգրամյան իր ալիքում:
Նա հիշեցրել է նաև, որ Պետդուման ակնկալում է՝ ՌԴ կառավարությունն առաջարկներ կներկայացնի աշխատանքային միգրացիայի կարգավորման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների ընտանիքների՝ երկրի տարածք մուտք գործելու վերաբերյալ:
Վոլոդինը նշել է միգրացիոն քաղաքականության ոլորտի կատարելագործման կարևորությունը, մինչև դրանում կարգուկանոն հաստատվի։ «Դա պետք է գիտակցեն բոլորը, ովքեր պատասխանատու են միգրացիոն գործընթացների կարգավորման և վերահսկման համար», — ընդգծել է Պետդումայի խոսնակը: