ՌԴ ՊՆ-ն հաստատել է 1 ռուս խաղաղապահի զոհվելու և 2-ի վիրավորվելու մասին տեղեկությունը

12 Դեկտեմբերի 2023, 20:15

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում՝ БТР-82 լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով մահացել է ռուս խաղաղապահ: Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում։

«Դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորակազմի БТР-82 լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող, երկուսը ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ», — ասվում է տեղեկագրում: