ՌԴ սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը. Զախարովայի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

11 Սեպտեմբերի 2024, 16:50

Քաղաքականություն

Երևի Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաևիչի ասուլիսին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները պետք է մտածեն Թուրքիայի և Իրան հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու մասին։

«ՌԴ սահմանապահները բազմիցս ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը։ Արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել այս ուղղությամբ, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների: Պետք է հաշվի առնել, թե ինչպես կանդրադառնա սահմանի բացահայտումը երկրի անվտանգության վրա տարածաշրջանում ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում։ Ինձ թվում է` մարդիկ, ովքեր փորձագետ չեն, պետք է խոսքը տան նրանց, ովքեր իրենց կյանքն են դնում այդ ամենում»,- ասել է Մարիա Զախարովան:

Հիմա եթերում