ՌԴ սպորտի նախարարի հրամանով մի քանի հայ մարզիկներ արժանացել են «Ռուսաստանի սպորտի վարպետ» կոչմանը

30 Դեկտեմբերի 2023, 11:05

Սպորտ

ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինի հրամանով հայազգի ռուս մարզիկներին շնորհվել է «Ռուսաստանի սպորտի վարպետ» կոչում։

Կրասնոդարի մարզի բռնցքամարտիկներ Խորեն Հակոբյանը, Էրիկ Օսեյանը, Անդրեյ Սագիլյանը դարձել են Ռուսաստանի սպորտի վարպետներ։ Ռոբերտ Մուրադյանը Ստավրոպոլի երկրամասից (ըմբշամարտ), Դավիթ Օսիպյանը՝ Յարոսլավլի մարզից (բազկամարտ), Դավիթ Մանթաշյանը՝ Մոսկվայից (սամբո), Թեա Խուդոյանցը (սքվոշ), Սամվել Հակոբյանը՝ Սանկտ Պետերբուրգից (սամբո)։