«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վիրահատվել է

07 Օգոստոսի 2024, 18:41

Սպորտ

«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վիրահատվել է աջ կոճի ջլերի վնասվածքից հետո, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստին հիվանդանոցից դուրս կգրեն այսօր:

«Այսօր առավոտյան Արսեն Զախարյանը վիրահատվել է՝ աջ կոճի ջլերը վնասելուց հետո։ Վիրահատությունն իրականացվել է Բարսելոնայում բժիշկ Խորդի Վեգանի կողմից։ Եթե բարդություններ չլինեն, ֆուտբոլիստը դուրս կգրվի հիվանդանոցից օգոստոսի 7-ին»,- ասվում է ֆուտբոլային ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

21-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամո»-ից 2023 թվականի ամռանը՝ 13 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 40 հանդիպման ՝ բոլոր մրցաշարերում: