Ռեֆորմիստների ձերբակալությունները ներքին համակարգային պայքարի արդյունք են. Ժաննա Վարդանյան
09 Փետրվարի 2026, 19:30
Իրանում ռեֆորմիստական ճամբարի ներկայացուցիչների ձերբակալությունները պայմանավորված են երկրի ներքաղաքական մթնոլորտի սրմամբ և համակարգային խորքային հակասություններով։ Այդ մասին AlphaNews-ի հետ զրույցում նշել է իրանագետ Ժաննա Վարդանյանն՝ անդրադառնալով այն փաստին, որ ձերբակալվել են ռեֆորմիստների առաջնորդներ, որոնք աջակցել էին նախագահ Փեզեշքիանին 2024 թվականի ընտրությունների ընթացքում։
Վարդանյանը նշել է, որ պաշտոնական պատճառաբանությունների համաձայն՝ ձերբակալությունները կապված են ազգային միասնությունը խարխլելու, թշնամական քարոզչությանը համընթաց գործունեություն իրականացնելու, ինչպես նաև ընթացիկ հեղաշրջման կամ հակահամակարգային մեխանիզմների ստեղծման փորձերի հետ։
«Այս մեղադրանքներն ունեն տարբեր ձևակերպումներ, սակայն, ըստ էության, ենթադրում են արտաքին ուժերի հետ համագործակցություն՝ ընդհուպ մինչև դավաճանության ենթատեքստ։ Թեև այս պահի դրությամբ նրանց դեռևս բացահայտորեն չեն մեղադրում դավաճանության կամ գործակալ լինելու մեջ, սակայն ներկայացված մեղադրանքների տրամաբանությունն ակնհայտորեն այդ ուղղությամբ է տանում»,-նշել է իրանագետը՝ հավելելով, որ հետագայում հնարավոր է այս գործով նոր մանրամասներ բացահայտվեն։
Մանրամասները՝ տեսանյութում: