Ռեժիսոր Աննա Մելիքյանը մրցանակ է ստացել ռուսական կինոյի զարգացման համար 

14 Հուլիսի 2024, 22:22

Մշակույթ

Նիժնի Նովգորոդում հուլիսի 12-ին բացվել է ռուսական նոր կինոյի «Գորկի ֆեստ» 8-րդ փառատոնը։ 

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանին, ով ժյուրիի կազմում է, փառատոնի ընթացքում արժանացել է առաջին մրցանակի՝ «Ռուսական ժամանակակից կինոյի  զարգացման համար»։ : Ավանդույթի համաձայն՝ մրցանակն ամեն տարի հանձնում են փառատոնի բացմանը։  

«Որքա՜ն անսպասելի էր։ Ինձ միշտ թվում էր, որ «ավանդի համար» մրցանակը տրվում է այն ժամանակ, երբ հեռանալու ժամանակն է… ես ինձ երիտասարդ եմ զգում և հույս ունեմ հետագայում զարգացնել կինոն», — ասել է Մելիքյանը։  

Նշվում է նաև, որ ամառային կինոթատրոնում, ի թիվս այլ ֆիլմերի, կցուցադրվի նաև Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմը, որը ֆանտաստիկ դրամա է։ Գլխավոր դերում հանդես է գալիս  Աննա Միխալկովան։

Հիմա եթերում