Ռեժիսոր Աշոտ Քեշչյանը Կալուգայում նկարահանում է «Բիկով» սերիալը
16 Հունիսի 2025, 11:42
«Հիթֆիլմ Փրոդաքշն» ստուդիան Կալուգայում սկսել է «Բիկով» հեռուստասերիալի նկարահանումները:
«Կրկին կլինեն և՛ հետապնդումներ, և՛ հրաձգություններ, հանցագործներ, և՛ ոստիկանություն, քանի որ նոր նախագծի ժանրը սուր սյուժեով քրեական դրամա է»,-հայտնել է «Կինոն Կալուգայում» խումբը։
Սերիալը նկարահանվում է «ՆՏՎ»-ի պատվերով: Բեմադրող ռեժիսորը Աշոտ Քեշչյանն է, գլխավոր դերերում են Միխայիլ Մալիկովը, Զազա Չանտուրիան, Իվան Լակշինը, Իվան Ռիժիկովը և Վլադիմիր Վինոգրադովը։
