Ռեժիսոր Գեորգի Դոլմազյանը կներկայացնի Բուլգակովի «Տուրբինների օրեր» պիեսի բեմադրությունը

21 Ապրիլի 2024, 12:20

Մշակույթ

Հայ ռեժիսոր Գեորգի Դոլմազյանը հոբելյանական սեզոնի համար նվեր է պատրաստում հանդիսատեսին: Սկսվել են «Տուրբինների օրեր» պիեսի ընթերցումները։ Հենց այս ստեղծագործությունն էր Միխայիլ Բուլգակովը համարում թատրոնի համար իր առաջին լուրջ աշխատանքը։ Այս մասին համացանցում հայտնել է «Կամուրջ» թատրոնը։

Քաղաքացիական պատերազմի իրադարձությունների հորձանուտում հայտնված Տուրբինների ընտանիքի մասին պատմությունն առաջին անգամ հնչել Է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի բեմից 100 տարի առաջ:

«Յուրաքանչյուր ներկայացում ունի իր ժամանակը։ Եվ հարյուր տարի անց՝ իր մեկդարյա հոբելյանին, Բուլգակովի «Տուրբինների օրերը» նոր հնչողություն են ստանում։ Հայրենիքի, ընտանիքի թեման առավել քան երբևէ արդիական է և նոր թափով մեզ վերադարձնում է կարևոր երկխոսության», — պատմեց Դոլմազյանը։