Ռեժիսոր Գեորգի Իսահակյանը նոր կյանք է տվել Վալտեր Բրաունֆելսի «Թռչուններ» օպերային
09 Հոկտեմբերի 2024, 15:10
Ռուսաստանում 100 տարվա մեջ առաջին անգամ կատարվել է գերմանացի կոմպոզիտոր Վալտեր Բրաունֆելսի «Թռչուններ» օպերան, որի գաղափարի հեղինակն ու բեմադրության ռեժիսորը Գեորգի Իսահակյանն է:
«Տեսնել երաժշտությունը» երաժշտական թատրոնների փառատոնի առանցքային իրադարձությունը կիսամոռացված գերմանացի կոմպոզիտոր Վալտեր Բրաունֆելսի «Թռչուններ» օպերայի ռուսական պրեմիերան էր, որ տեղի է ունեցել Նատալիա Սացի անվան թատրոնում: Օպերան նշանակալի իրադարձություն է դարձել ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային երաժշտական կյանքում: Գերմանացի կոմպոզիտոր Վալտեր Բրաունֆելսի «Թռչունները» (1882 — 1954) դասվում է հազվագյուտ ստեղծագործությունների շարքին, իսկ օպերան Ռուսաստանում ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ է կատարվում:
Օպերայի գաղափարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Գեորգի Իսահակյանն է՝ Նատալյա Սացի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Նա նաև կատարել է լիբրետոյի գրական թարգմանությունը ռուսերեն։