Ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի ֆիլմն արժանացել է «Կինոպրոբա» փառատոնի գլխավոր մրցանակին

10 Դեկտեմբերի 2023, 16:00

Մշակույթ

Եկատերինբուրգում ավարտված «Կինոպրոբա» 20-րդ հոբելյանական միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը բաժին է հասել հայ ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» կարճամետրաժ գեղարվեստական ​​ֆիլմին։

Ֆիլմը պատմում է արցախցի տղայի մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում 250 կիլոմետր քշելով փրկել է իր ընտանիքը։

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 41 ֆիլմ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից։