Իննա Սահակյանի նախագիծը դրամաշնորհ է ստացել «Chicken & Egg Pictures» ընկերությունից

04 Սեպտեմբերի 2024, 16:56

Մշակույթ

Հայ ռեժիսոր Իննա Սահակյանի ֆիլմը դրամաշնորհ է ստացել «Chicken & Egg Pictures» ընկերությունից:

Ռեժիսորը պատմել է, որ իր նոր վավերագրական նախագիծը կպատմի ուժեղ հայ կանանց և երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին:

«Chicken & Egg Pictures»-ը հայտնի ամերիկյան կինոակադեմիա է, որն աջակցում է կին ռեժիսորներին, որոնց աշխատանքը սոցիալական փոփոխությունների կատալիզատոր է: