Ռեժիսոր Նարինե Գրիգորյանն արժանացել է հայ-ռուսական մշակութային ժառանգության պահպանման համար մրցանակի
08 Հունիսի 2023, 00:30
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մշակութային կենտրոնում Նարինե Գրիգորյանի բեմադրած «Մումու» նախագծի մասնակիցները պարգեւատրվեցին Չեխովի միջազգային փառատոնի շրջանակներում։
Հայ-ռուսական մշակութային ժառանգության պահպանման համար հուշանվերներ ստացան ներկայացման ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, ՌԴ նախագահի միջմշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և այլք։