Ռեժիսոր Ռուբեն Անդրիասյանի մասին գրքի շնորհանդեսը՝ Ալմաթիում

17 Նոյեմբերի 2024, 21:35

Մշակույթ

Ալմաթիի Լերմոնտովի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Ադոլֆ Արցիշևսկու «Կոմանդորի քայլերը. Ռուբեն Անդրիասյան. Կյանք. Աշակերտներ. Ներկայացումներ» գրքի շնորհանդեսը:

Հեղինակն այն նվիրել է իր մտերիմ ընկերոջը և զինակցին՝ խորհրդային և ղազախստանցի թատերական ռեժիսոր և մանկավարժ, պրոֆեսոր Ռուբեն Անդրիասյանին, ով 37 տարի ղեկավարել է Լերմոնտովի անվան թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը: Շնորհանդեսին ներկա էին Ռուբեն Անդրիասյանի և Ադոլֆ Արցիշևսկու սաները, ընկերներն ու գործընկերները:

Ղազախստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Տոկարևը, Ղազախստանի վաստակավոր արտիստ Տատյանա Բանչենկոն, Ղազախստանի վաստակավոր գործիչ Մարինա Գանցևան, դերասան Դիլմուրադ Ջամբակիևը, հեռուստատեսության և կինոյի ռեժիսորներ Ալեքսանդր Գոլովինսկին և Նիկոլայ Բեսեդինը կիսվել են գեղարվեստական ղեկավարի, ընկերոջ, գործընկերոջ մասին իրենց հիշողություններով:

«Ճակատագիրը բարեհաճ էր իմ հանդեպ՝ ինձ ուղարկելով այս հետաքրքիր մարդուն», — խոստովանել է գրքի հեղինակը:

Գիրքը հրատարակվել է Արցիշևսկու սեփական միջոցներով՝ փոքր տպաքանակով (250 օրինակ)։

Հիմա եթերում