Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պրոստոկվաշինո»-ի ստեղծողները նկարահանումների համար իսկական գյուղ են կառուցել
02 Օգոստոսի 2024, 13:46
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը շարունակում է աշխատել «Պրոստոկվաշինո» ընտանեկան կատակերգության վրա, որը նկարահանվել է Էդուարդ Ուսպենսկու պատմվածքների հիման վրա: Այս մասին գրում է «Бюллетень кинопрокатчика» տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ թիմն արդեն սկսել է նկարահանումները, որոնց համար բեմադրող նկարահանողները Մերձմոսկվայում մի ամբողջ գյուղ են կառուցել: Ռեժիսորի խոսքով՝ հեքիաթային գյուղ գտնելն անհնար էր, քանի որ ցանկանում էին ստանալ որոշակի գույն, լանդշաֆտ և հյուսվածք:
«Սա լիարժեք գյուղ է, որտեղ կա փոստ, քեռի Ֆյոդորի տունը, պրոֆեսոր Սեմինի տուն։ Եթե հանկարծ կանգ առնեք այստեղ, ապա լիարժեք զգացողություն կունենաք, որ այստեղ մարդիկ են ապրում, և գյուղն իրական է: Հնարավոր չէ տաղավարում նման մեծ թվով օբյեկտներ կառուցել։ Շատ դժվար կլիներ ընդօրինակել նման լույսը և նման լանդշաֆտը: Մեր ֆիլմի միակ համակարգչային գրաֆիկան նկարված կենդանիներն են, իսկ մնացած ամեն ինչ իրականում ենք անում»,-նշել է Անդրեասյանը։
«Պրոստոկվաշինո»-ն առաջին նախագիծն է ТНТ հեռուստաալիքի, «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» և «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի համագործակցության շրջանակներում: Ֆիլմում փոստատար Պեչկինի դերը կատարում է Իվան Օխլոբիստինը, իսկ մյուս դերասանների անունները դեռ գաղտնի են պահվում։