«Ռուսական թատերական արտադրության ոսկե ֆոնդ»-ի առաջին փուլում ընտրվել է Տաթևիկ Գրիգորյանի պիեսը

31 Հունվարի 2025, 10:10

Մշակույթ

«Ռուսական թատերական արտադրության ոսկե ֆոնդի» ընտրության առաջին փուլում դիտարկվել է երկրի 133 քաղաքների պրոֆեսիոնալ թատրոնների ավելի քան 1000 հայտ։

Ժյուրին ընտրել է Նոդար Դումբաձեի պիեսի հիման վրա բեմադրված «Էլլադա» ներկայացումը, որը ներկայացրել է «Վիմիսել» թատրոնը։ Ներկայացման ռեժիսորը Տաթևիկ Գրիգորյանն է։ Այն պատմում է 1930-ական թվականների Վրաստանի կյանքի ու առօրյայի մասին:

Ռուսաստանի թատերական գործիչների միությունը նախատեսում է բեմադրությունների հեռուստատեսային տարբերակներ ստեղծել «Ռուսաստանի թատերական արտադրության ոսկե ֆոնդից»։ Դրամաշնորհ է հատկացվել 10 ներկայացումների նկարահանման և հեռարձակման համար։