Renderforest-ը թողարկել է տեսանյութերի AI գեներատոր

13 Դեկտեմբերի 2025, 14:20

Հայեր

Հայկական «Renderforest» ՏՏ ընկերությունը հայտարարել է Արհեստական բանականության (ԱԲ) միջոցով տեսանյութեր գեներացնելու նորարարական գործիքի գործարկման մասին։ Մշակումը տեխնոլոգիաների արդիականացման մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունք է և ապահովում է բովանդակության ավելի բարձր որակ՝ համեմատած նմանատիպ այլ լուծումների հետ։

Լուծման գլխավոր առավելությունը դերակատարի ոճի և բնավորության պահպանումն է՝ փոփոխություններն օպերատիվորեն կատարելու հնարավորությամբ։ Ի տարբերություն բազմաթիվ մրցակիցների՝« Renderforest»-ն առաջարկում է տեսանյութի խմբագրման գործառույթներ իրական ժամանակում։

Եթե նախկինում ընկերությունը գեներացիայի համար օգտագործում էր հազարավոր CPU-միջուկներ, ապա այժմ գործընթացը տեղափոխվել է GPU-սերվերներ։ «Renderforest»-ը նաև նախատեսում է Հայաստանում կառուցել սեփական տվյալների կենտրոն՝ տեսանյութերի մշակման համար։