Ռեստորատոր Արամ Մնացականովը`«Ապրելակերպ-2024»-ի մրցույթի դափնեկիր

04 Դեկտեմբերի 2024, 16:34

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում պարգևատրվել են «Վեդոմոստի հյուսիս-արևմուտք. ապրելակերպ- 2024» առաջին ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիրները։

Ընտրվել են 50 ապրանքանիշեր, ընկերություններ և անհատներ, որոնք զարգացնում են նորաձևության և ոսկերչության, գեղեցկության և առողջության, շինարարության, գաստրոնոմիայի և ճանապարհորդության ոլորտները:

Ռուսաստանաբնակ հայազգի ռեստորատոր Արամ Մնացականովը դարձել է ««Վեդոմոստի հյուսիս-արևմուտք. Ապրելակերպ- 2024» մրցանակի դափնեկիր։

«Շնորհակալ եմ «Վեդոմոստի»-ին նման բարձր վարկանիշի համար։ Ես շատ ուրախ եմ, որ այս երեկո Սանկտ Պետերբուրգում եմ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Նոր տարին և մաղթել բոլորիս՝ անկախ ազգությունից, քաղաքացիությունից, մաշկի գույնից, խաղաղ երկինք և բարի Նոր տարի՝ առանց պատերազմի»,- մրցանակը ստանալիս ասել է Մնացականովը։

Նշենք, որ մրցանակը շնորհվել է 10 անվանակարգերում: