Ռեյ Աղայան․ Օսկարի գլխավոր դիզայները

28 Հուլիսի 2024, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 29-ը հայտնի դիզայներ, զգեստների նկարիչ Ռեյ Աղայանի ծննդյան օրն է:

Ռեյ Աղայանը ծնվել է Թեհրանում, 1928 թվականին, մեծահարուստ հայերի ընտանիքում։

Վաղ տարիքից նա հետաքրքրված էր ամերիկյան ֆիլմերով, պաշտում էր արվեստը և միշտ ձգտում էր դեպի գեղեցիկը։ Ժամանակին Աղայանը խաղացել է ներկայացումներում և նույնիսկ մի քանի ֆիլմերի ռեժիսոր է եղել։ Ներկայացումներից մեկի բեմադրության ժամանակ, սակայն, պարզվում է, որ թատերախումբը համապատասխան հագուստ չունի, դիզայների գումար՝ նույնպես: Եւ Ռեյնը ստեղծում է բեմական հագուստը, իսկ դրանից հետո որպես դիզայներ աշխատում է տարբեր հայտնի թատրոններում։

Ի դեպ, նրա մայրը Թեհրանում հագուստի արվեստանոց է ունեցել ու զգեստներ է ստեղծել Փահլավիների ընտանիքի համար: Ռեյն ընդամենը 13 տարեկանում դարձել է մոր օգնականն ու զգեստներ կարել Շահ Մոհամեդ Ռեզա Փահլավիի համար:

Այսպիսով՝ ԱՄՆ-ում նա սկսում է զգեստներ ստեղծել տարբեր հեռուստատեսային հաղորդումների, ֆիլմերի համար։ Նա նաև եղել է 1984 թվականին Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների զգեստների ձևավորման պատասխանատուն։

Ռեյ Աղայանը դիզայներական արվեստում մեծ նորարարություններ է մտցնում և սիրվում աստղերի կողմից: Դիզայները զգեստներ է ստեղծել այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Բարբարա Սթրեյզանդը, Դայանա Ռոսը, Ջուլի Էնդրյուսը, Շերը և ուրիշներ։

Շուրջ կես դար էլ տաղանդավոր հայը խորհրդատվություն է տրամադրել «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարների իմիջի վերաբերյալ։

Հայտնի դիզայները մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 10-ին Լոս Անջելեսում։