ՌՀՄ երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված գրական երեկո

02 Փետրվարի 2024, 09:44

Կրթություն

Ռուսաստանի հայերի միության Երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել բանաստեղծական երեկո՝ նվիրված հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Պարույր Սևակի կյանքին ու ստեղծագործությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ: Նրանք վերհիշում էին կյանքի էջերը, պատմում Սևակի կենսագրությունից քիչ հայտնի դրվագների մասին, արտասանում նրա անմահ ստեղծագործությունները:

«Անլռելի զանգակատուն» քնարական պոեմի հեղինակության համար, որի կենտրոնական կերպարը հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասն էր, Պարույր Սևակն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Բանաստեղծը հայերեն է թարգմանել նաև Պուշկինի, Լերմոնտովի, Եսենինի, Բլոկի, Բրյուսովի, Մայակովսկու, հունգարացի մի շարք բանաստեղծների ստեղծագործությունները և այլն: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, չեխերեն, հունգարերեն և շատ այլ լեզուներով: