ՌՀՄ կանանց ակումբը էքսկուրսիա կանցկացնի Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում

11 Ապրիլի 2024, 14:40

Հայեր | Մշակույթ

Ռուսաստանի հայերի միության կանանց ակումբը ապրիլի 13-ին հրավիրում է այցելել Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Այս մասին հայտնում է ՌՀՄ տելեգրամյան ալիքը։

Էքսկուրսիայի շրջանակներում այցելուները կծանոթանան Ռուսաստանում և Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու ստեղծման պատմությանը, ներքին և արտաքին կառուցվածքին, Եկեղեցու ավանդույթներին և տոներին: Էքսկուրսիայի ավարտին հյուրերին սպասում է թեյախմություն։