Ռիտա Մուրադյանի սաները դարձել են միջազգային մրցույթի 1-ին կարգի դափնեկիրներ

Մոսկվայի Լ. Մ. Լավրովսկու անվան պարարվեստի պետական ուսումնարանի մանկավարժ Ռիտա Մուրադյանի սաները «Գարնան երաժշտություն» 10-րդ միջազգային մրցույթում «Ընդհանուր դաշնամուր (սոլո)» անվանակարգում դարձել են 1-ին կարգի դափնեկիրներ:
«Այս փայլուն հաջողությունը ոչ միայն պատանի երաժիշտների տաղանդի, այլև նրանց մանկավարժ Ռիտա Ազատի Մուրադյանի քրտնաջան աշխատանքի արդյունքն է, ում պրոֆեսիոնալիզմն ու ստեղծագործական մոտեցումն օգնել են աշակերտներին բացահայտել իրենց ներուժը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Գարնան երաժշտություն» մրցույթն ավանդաբար հավաքում է երիտասարդ տաղանդների տարբեր երկրներից, և դրանում հաղթանակը նշանակալի ձեռքբերում է պարարվեստում: