Ռոբերտ Ամստերդամը ԱՄՆ պաշտոնյաներին է ներկայացրել Սամվել Կարապետյանի և ՀԱԵ-ի դեմ տարվող գործողությունները

25 Սեպտեմբերի 2025, 11:20

Քաղաքականություն

Միջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են հայտնի բարերար և գործարար Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

«Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։

Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,- գրել է Ամստերդամը՝ կից հրապարակելով տեսանյութ։