Ռոբերտ Գասպարյանը ներկայացրել է Հայաստանը FIFA THE BEST ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությանը
10 Նոյեմբերի 2025, 23:13
Alpha News-ի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը 5-րդ տարին անընդմեջ ներկայացրել է Հայաստանը FIFA THE BEST ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխությանը` քվեարկելով 3 անվանակարգում՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, լավագույն մարզիչ և լավագույն դարպասապահ:
Լավագույն ֆուտբոլիստի իր քվեն Ռոբերտ Գասպարյանը տվել է «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյային:
«Ըստ իս, Բարսայի նախորդ մրցաշրջանի հաջողության գլխավոր կերտողը հենց նա էր, բայց մեդիան շեշտը դրեց ավելի վառ անհատականություն Յամալի վրա, Ռաֆինյան ստվերվեց: ՈԳ քվեարկությունում նրա դիրքը խայտառակ ցածր էր», — Տելեգրամի իր ալիքում գրել է լրագրողը։