Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր

21 Նոյեմբերի 2024, 15:00

Սպորտ

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի 2024 թվականի առաջնության արդյունքներով միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հովհաննիսյանը լավագույն արդյունքն է գրանցել հայ շախմատիստների շրջանում՝ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր:

Հիմա եթերում