Ռոբերտ Կարապետյանի ֆիլմը հաղթել է «Ural Shorts» կինոփառատոնում

10 Սեպտեմբերի 2024, 11:45

Մշակույթ

Ռեժիսոր Ռոբերտ Կարապետյանի վավերագրական ֆիլմը հաղթել է «Ural Shorts» կինոփառատոնում, որն անցկացվել է սեպտեմբերի 6-ից 8-ը Նիժնի Տագիլում։

Մրցույթին մասնակցել է 352 ֆիլմ 30 երկրից, որից 54-ն է անցել եզրափակիչ փուլ:

Կարապետյանի խոսքով՝ ֆիլմի վրա աշխատել են մոտ մեկ տարի, ինչը հնարավորություն է տվել խորը և հուզիչ պատմություն ստեղծել բարության և մերձավորին օգնելու մասին։