Ռոբերտ Կարապետյանի ֆիլմը կցուցադրվի «Ստալկեր» միջազգային փառատոնում

12 Ապրիլի 2025, 22:14

Մշակույթ

Ռեժիսոր Ռոբերտ Կարապետյանի «Գտնվել է, ողջ է» վավերագրական ֆիլմը ապրիլի 14-18-ը կցուցադրվի Կրասնոյարսկում անցկացվող Մարդու իրավունքների մասին ֆիլմերի «Ստալկեր» միջազգային փառատոնում։

Փառատոնի օրերին հանդիսատեսին կներկայացվի 22 ֆիլմ։ «Գտնվել է, ողջ է» ֆիլմը կցուցադրվի ապրիլի 17-ին։

Ֆիլմը պատմում է «Պրորիվ» սվերդլովյան որոնողա-փրկարարական ջոկատի գործունեության մասին, որը զբաղվում է անհայտ կորածների որոնմամբ: Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին։