Ռոբերտ Մեհրաբյան. Մեծ գիտնականը

31 Հուլիսի 2024, 22:10

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 31-ին հայազգի հայտնի նյութագետ, «Teledyne Technologies» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն, ԱՄՆ Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ Ռոբերտ Մեհրաբյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1941 թվականին Թեհրանում։ Մեհրաբյանի հայրը ալյումինի արտադրության գործարանի սեփականատեր էր։ 17 տարեկանում Ռոբերտը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ սովորելու Էքսետեր քաղաքի «Ֆիլիպս» ակադեմիայում:

Մեհրաբյանն իր մագիստրոսի կոչումն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` նյութագիտության և ճարտարագիտության ոլորտում:

Սկզբում գիտնականը դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ ավելի ուշ ընդունվել է Իլինոյսի համալսարան: Մեհրաբյանը հետագայում դարձել է Սանտա Բարբարայի Կալիֆորնիայի համալսարանի ճարտարագիտական դպրոցի դեկան, իսկ ավելի ուշ՝ «Կարնեգի Մելոն» համալսարանի ռեկտոր:

Դոկտոր ՄեհրաբյանՆ աշխատել է Fortune 500-ի բազմաթիվ ընկերություններում որպես արտադրության և բարձր տեխնոլոգիաների ավագ խորհրդատու:

«Ռոբերտ Մեհրաբյան նորարարական կենտրոնը» հսկայական ներդրում է ունեցել Պիտսբուրգի տնտեսական զարգացման և «Կարնեգի Մելոն» համալսարանում տեխնոլոգիաների առևտրայնացման գործում: Շենքում տեղակայված են Apple-ի, Intel-ի և Disney-ի տեխնոլոգիական հետազոտությունների և զարգացման գրասենյակները:

Նրան են պատկանում ութ ամերիկյան և ավելի քան 40 արտասահմանյան արտոնագրեր։ Բացի այդ, Մեհրաբյանը 139 հոդվածների հեղինակ է և վեց գրքերի խմբագիր նյութագիտության և ճարտարագիտության բնագավառում:

Հիմա եթերում