Ռոբերտ Քոչարյանն այն եզակի գործիչն է, ով ունի պատերազմում կառավարման հաջող փորձ. Բենիամին Մաթևոսյան

17 Մարտի 2026, 10:30

Քաղաքականություն

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին և «Հայաստան» դաշինքի ձևավորման տրամաբանությանը՝ նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության որոշումը հիմնված է եղել «գետնի վրա» իրականացված ռացիոնալ սոցիոլոգիական հարցումների վրա:

Ըստ քաղաքագետի՝ Քոչարյանը հանրությանը ներկայացնում է մի եզակի փաթեթ, որը նա անվանում է «էքսկլյուզիվ առաջարկ». «Մենք ունենք եզակի գործիչ, ով ունի կառավարման հաջող փորձ թե՛ պատերազմական իրավիճակում, թե՛ հետպատերազմյան վերականգնողական փուլում, և թե՛ տնտեսական թռիչքի ժամանակաշրջանում: Սա միայն արդյունավետ կառավարում չէ, այլ մարդկանց կյանքի վրա ուղիղ դրական ազդեցություն ունեցող փորձի առաջարկ»:

Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ՝ առաջիկա ընտրություններում որևէ ուժ չի կարողանալու միանձնյա ձևավորել կառավարություն, ինչը դրական փոփոխություն է Հայաստանի համար:

Ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը, նրա խոսքով, պետք է լինի գործող ռեժիմի վերարտադրության կանխումը:

Քաղաքագետը նաև կարևորել է, որ հիմնական ընդդիմադիր ուժերն արդեն իսկ ցուցաբերում են քաղաքական կոռեկտություն՝ խուսափելով միմյանց թիրախավորելուց:

«Ինչ վերաբերում է արևմտյան կառույցների ակտիվացմանը, դրանք ժողովրդավարության պաշտպանության անվան տակ իրականում կարող են հետապնդել այլ աշխարհաքաղաքական նպատակներ և լուրջ սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար: Ընտրական գործընթացներին նման միջամտությունը կարող է խաթարել բնականոն քաղաքական հանգուցալուծումը»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: