Ռոբերտ Քոչարյանը գեոպոլիտիկ ֆիգուր է. Ալեն Ղևոնդյան

21 Փետրվարի 2025, 23:05

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը գեոպոլիտիկ ֆիգուր է։Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Հայաստանի աշխարհաքաղաքական ներուժն ու ներքին կարողությունները միշտ եղել են համեստ, եթե չասենք՝ թույլ։ Հետևաբար, գեոպոլիտիկ փոփոխությունները շատ ուժեղ են անդրադարձել Հայաստանի վրա։ Երկրորդ նախագահը գեոպոլիտիկ ֆիգուր է։ Ոչ միայն նախորդ ասուլիսը, այլև 2021թ․ ընտրություններն, անգամ իր բոլոր ներքաղաքական դրսևորումները միշտ գեոպոլիտիկ փաթեթավորմամբ են ներկայացվել։ Դա կապված է հիմնականում իր պատկերացումների մասին հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ու այն քաղաքական ռեալիզմի դաշտից բխող մոտեցումների մասին, որ նա պարբերաբար հնչեցնում է»,- նկատել է Ալեն Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ մինչև 2026թ․ ընտրություններն ահագին ժամանակ կա՝ հասկանալու, թե ինչ պրոցեսներ են գնում։

«Վերադառնում է մի բևեռ՝ ի դեմս երկրորդ նախագահի հանրային հայտի։ Բայց այստեղ հարց կա, թե դա ինչպիսի դրսևորում կունենա քաղաքական դաշտում ու ինչ թիմային քայլեր կլինեն։ Եթե դա նախընտրական պրոցեսի հայտի արձանագրում էր 2026թ․ ընտրությունների մասով, ապա ունենք որոշակի ժամանակ՝ հասկանալու՝ պրոցեսն ուր է գնում»,- նշել է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։