Ռոբերտ Վարդանյանի ֆիլմն ընդգրկվել է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի կարճ ցուցակում
28 Մայիսի 2025, 00:40
Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի և «Wink» առցանց կինոթատրոնի հետ համատեղ անցկացվող կարճամետրաժ կինոյի մրցույթի ընտրող հանձնաժողովը ներկայացրել է տասը մասնակիցներից բաղկացած կարճ ցուցակը:
Ցանկում է նաև ռեժիսոր Ռոբերտ Վարդանյանի «Մշակութային ցեղ» ֆիլմը (Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ): Այս տարի «Че о че» (Չեխովը մարդու մասին) թեմային նվիրված մրցույթին 600 հայտ է ստացվել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կինոդպրոցների ուսանողներից և նորավարտներից։
Կարճամետրաժ ֆիլմերի երրորդ մրցույթի դափնեկիրները հայտնի կդառնան հունիսի 6-ին:
