Ռոբերտ Զախարյանը նկարահանվում է Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Կյանքը նորից» ֆիլմում
23 Մայիսի 2025, 00:00
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են դերասան Ռոբերտ Զախարյանի մասնակցությամբ «Կյանքը նորից» դրամեդիի նկարահանումները: Ֆիլմի պրոդյուսերական կազմում են Թինա Կանդելակին և Բորիս Խանչալյանը: Ռեժիսորը Ալեքսանդր Բոգուսլավսկին է:
Դերերում հանդես են գալիս Անտոն Շավրինը, Ալեքսանդր Յացենկոն, Արտյոմ Տկաչենկոն և այլք։ նախագծի պրեմիերան տեղի կունենա TNT հեռուստաալիքով և Okko-ում:
Գորրծողությունները ծավալվում են 2026 թվականին։ Գլխավոր հերոսը 40-ամյա բժիշկ Դիման է, ում կինը հեռացել է, գործընկերները նրան արհամարհում են, իսկ լավագույն ընկերը հարբեցող է: Բայց մի օր՝ ՄՌՏ անցնելով, Դիման հանկարծ տեղափոխվում է 2002 թվական։ Նա կրկին 18 տարեկան տղա է, մայրը ողջ է, իսկ ճակատագրական նախկին կնոջ հետ հանդիպում դեռ տեղի չի ունեցել: Նա հնարավորություն է ստանում նորից ապրել կյանքը և, հնարավոր է, շտկել ամեն ինչ:
