Ռոման Ավագյանը նորամուտն է նշել Մեքսիկայի Մ16 հավաքականում

03 Ապրիլի 2026, 15:20

Սպորտ

Գերմանական «Մայնց U16» ակումբի ֆուտբոլիստ Ռոման Ավագյան Գոմեսն անցկացրել է իր առաջին հանդիպումը Մեքսիկայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում։ Նրա նորամուտը կայացել է Ֆրանսիայում անցկացվող Torneo de Montaigu միջազգային ընկերական մրցաշարում։

Մրցաշարի մեկնարկային խաղում Մեքսիկայի թիմը նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվել է Պորտուգալիայի Մ16 հավաքականին։ Ավագյան Գոմեսը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Խմբային փուլում Մեքսիկայի Մ16 հավաքականը մրցելու է նաև Պերուի և Չինաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների հետ։