Ռոման Բերեզովսկին մասնակցել է «Զենիթ»-ի լեգենդների խաղին

26 Մայիսի 2025, 23:22

Սպորտ

Սանկտ Պետերբուրգում նշել են Ռուսաստանի տիտղոսակիր ակումբներից մեկի՝ «Զենիթ»-ի 100-ամյակը։ Մայիսի 25-ին տեղի է ունեցել տոնական հանդիպում, որին մասնակցել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Մարզադաշտում հանդիպել են լեգենդար թիմերը՝ «Զենիթ Սանկտ Պետերբուրգ»-ը և «Զենիթ Լենինգրադ»-ը: 3:1 հաշվով հաղթանակ են տարել պետերբուրգցիները:

Բերեզովսկին պաշտպանել է «լենինգրադցիների» դարպասը, և, չնայած երեք բաց թողնված գոլերին, աչքի է ընկել մի քանի տպավորիչ սեյվերով և ստացել աջակցություն տրիբունաներից:

Ռոման Բերեզովսկին «Զենիթ»-ում խաղացել է 1994-2000 թթ.: «Զենիթ»-ի կազմում դարպասապահը դարձել է Ռուսաստանի գավաթակիր: Նա ակումբի կազմում անցկացրել է 137 հանդիպում բոլոր մրցաշարերում։

Հիմա եթերում