«Ռոմանովներ. հավատարմություն և դավաճանություն» պատմական դրամայի համար երաժշտություն կգրի Ալեքսանդրա Մաղաքյանը

23 Դեկտեմբերի 2024, 10:56

Մշակույթ

«SOLIVS» կինոընկերությունը ներկայացրել է «Ռոմանովներ. հավատարմություն և դավաճանություն» պատմական դրաման, որը պատմում է Ռուսաստանի բարդ ժամանակաշրջաններից մեկի՝ վերջին կայսեր ընտանիքի պատմության մասին: Հեղինակները խոստանում են ցույց տալ Ռոմանովների ընտանիքի կյանքի անհայտ էջերը։

Ֆիլմի երաժշտությունը կգրի կոմպոզիտոր Ալեքսանդրա Մաղաքյանը:

«Ռոմանովներ. հավատարմություն և դավաճանություն» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2024 թվականի մարտից։ Ֆիլմի ռեժիսորը Վասիլի Չիգինսկին է։ Լիամետրաժ ֆիլմի և 12 մասանոց սերիալի սցենարի հիմքում ընկած է տյումենցի գրող Սերգեյ Կոզլովի համանուն վեպը։

«Ռոմանովներ. հավատարմություն և դավաճանություն» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին: