«Ռոսատոմ»-ը ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկը նախապատրաստում է նոր տասնամյակի համար

23 Հուլիսի 2025, 16:30

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան շարունակում է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը տասը տարով երկարացնելու ակտիվ նախապատրաստական աշխատանքները։ Դրանք իրականացվում են պլանային-նախազգուշական նորոգման շրջանակներում, որի գլխավոր կապալառուն «Ռոսատոմ Սերվիս» դուստր ձեռնարկությունն է:

Նորոգման ընթացքում մասնագետներն իրականացրել են կայանի շենքերի և շինությունների նախագծային հետազոտություններ, ստուգել են էլեկտրատեխնիկական սարքավորումները և վերբեռնման մեքենան, որն օգտագործվում է ռեակտորի ներսում վառելիքի տեղափոխման համար։ Գործարկվել է նաև հովացման նոր համակարգ, որն ապահովում է անվտանգության համակարգերի հետ կապված տարածքների ջերմաստիճանային կայունությունը։

Այս միջոցառումներն ուղղված են կայանի աշխատանքի հուսալիության և անվտանգության բարձրացմանը, որը շարունակում է մնալ Հայաստանում էլեկտրաէներգիայի կարևորագույն աղբյուրը։

Հիմա եթերում