«Ռոսիա-1»-ը ներկայացնում է ԱԻՆ-ի մասին դրամա՝ Իվան Հովհաննիսյանի մասնակցությամբ
25 Հուլիսի 2025, 14:40
«Ռոսիա-1» հեռուստաալիքը սկսել է «Փրկարարների կանայք» նոր սերիալի նկարահանումները, որը նվիրված է ԱԻՆ աշխատակիցների և նրանց ընտանիքների կյանքին: Նախագծում գլխավոր դերը կատարում է Իվան Հովհաննիսյանը։
Սերիալի սյուժեն բացահայտում է ոչ միայն փրկարարների մասնագիտական առօրյան, այլև նրանց անձնական պատմությունները՝ սիրելիների հետ հարաբերությունների պրիզմայի միջոցով։ Ուշադրության կենտրոնում կանայք են, որոնց ամուսիններն ամեն օր վտանգի են ենթարկվում։ Սակայն մի օր հենց նրանք են դառնում իրական փրկարարներ։ Յուրաքանչյուր հերոսուհի անցնում է դժվար փորձությունների միջով՝ պայքարելով երջանկության համար:
Նշվում է, որ սերիալի նկարահանումները տեղի են ունենում Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում: