«Ռոսիա 24» հեռուստաալիքով կցուցադրվի «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմը

18 Օգոստոսի 2024, 13:55

Մշակույթ

Օգոստոսի 18-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ժամը 14:03-ին և 18:03-ին կցուցադրվի «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմը, որը պատմում է Լենինգրադի թիվ 51 մանկատան սաների փրկության մասին։

Ֆիլմը ստեղծվել է Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։

Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային ինքնավարությունը Լենինգրադի պաշտպանության և շրջափակման թանգարանի և Պետերբուրգի ժուռնալիստների միության հետ համատեղ զբաղվում է պատմությամբ և մարդկանցով, որոնք կապված են 1942 թվականին շրջափակված Լենինգրադից Հայաստան թիվ 51 մանկատան և այլոց տարհանման հետ: