«Ռոսիա» ավիաընկերությունը վերսկսել է Սոչիից Հայաստան չվերթները

18 Օգոստոսի 2023, 20:30

Տնտեսություն և Բիզնես

«Ռոսիա» ավիաընկերությունը վերսկսել է Սոչիի միջազգային օդանավակայանից Երևան չվերթի ծրագիրը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, արդեն մեկ չվերթ ուղարկվել է Երևան:

Սոչիի Վ. Ի. Սևաստյանովի անվան միջազգային օդանավակայանը երկրում ուղևորափոխադրումների ծավալով թոփ-5-ում է: 2022 թվականից գործող ավիացիոն սահմանափակումների ֆոնին Սոչիի օդանավակայանը դարձել է Ռուսաստանի գլխավոր Հարավային միջազգային ավիահաբը, քանի որ Կրասնոդարի երկրամասի չորս օդանավակայաններից միակն է գործում։