Ռոսլինի մանրանկարները և Կոմիտասի երաժշտությունը՝ «Տեսնել և լսել» փառատոնի ուշադրության կենտրոնում
16 Հոկտեմբերի 2025, 00:10
Հայկական մշակույթը դարձել է Մոսկվայում անցկացված «Տեսնել և լսել» ժամանակակից եկեղեցական արվեստի փառատոնի մի մասը։ Միջոցառման գործընկերներից էր «Տապան» հայկական թանգարանը։ Փառատոնի շրջանակում թանգարանի տնօրեն Դավիթ Բաղդասարյանը դասախոսություն է կարդացել՝ նվիրված ակնառու նկարիչ Թորոս Ռոսլինի մանրանկարներին։
Փառատոնի գլխավոր բեմում տեղի է ունեցել համերգ՝ Սուրբ Ներսես Շնորհալու անվան «Հայորդյաց տուն» հոգևոր-լուսավորչական կենտրոնի համույթների մասնակցությամբ։ Ելույթներով հանդես են եկել «Զատիկ» համույթը՝ Իսկուհի Կարապետյանի ղեկավարությամբ, և «Ծիրանի» դուդուկի համույթը, որը ղեկավարում է Արմեն Հովհաննիսյանը։
Ծրագրում հնչել են տարբեր դարաշրջանների հայկական երաժշտություն՝ միջնադարյան հոգևոր շարականներից մինչև ժողովրդական մեղեդիներ և Կոմիտասի ստեղծագործություններ։


