«Ռոսպոտրեբնադզոր»-ը շրջանառությունից հանել է ՀՀ-ում գրանցված սննդային հավելումների ավելի քան 118 հազար տուփ
17 Հոկտեմբերի 2024, 16:55
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը, Պետական գրանցման վկայականների միասնական ռեգիստրում մշտադիտարկում անցկացնելիս հայտնաբերել է 48 կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության պահանջներին։
Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, դրանք բոլորը գրանցված են եղել Հայաստանում։ Ընդհանուր առմամբ, շրջանառությունից հանվել է սննդային հավելումների ավելի քան 118,000 տուփ։
«Ռոսպոտրեբնադզոր»-ը ստուգման արդյունքների մասին տեղեկությունն ուղարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ծանուցելու ՀՀ էէկոնոմիկայի նախարարությանը և ստուգում անցկացնելու համար։