«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հույս է հայտնել, որ կենտրոնները կպահպանվեն Հայաստանում
26 Սեպտեմբերի 2023, 11:00
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար խոհեմություն կունենա երկրում կենտրոնների ներկայությունը պահպանելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը:
«Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար խոհեմություն կունենա պահպանելու «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնների ներկայությունը», — ասել է Շեւցովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում ռուսական տան աշխատանքի սառեցման ռիսկեր կան՝ կապված երկրում Ռուսաստանի ազդեցությունը խաթարելու փորձերի հետ:
Նա հավելել է, որ Հայաստանում և Ռուսաստանում շատ մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են երկրների միջև հումանիտար հարաբերությունների զարգացմամբ:
«Մենք չենք պատրաստվում հեռանալ այդ գործունեությունից։ Մենք ունենք զարգացման ծրագիր հաջորդ տարվա համար։ Մենք հույս ունենք, որ ընդհանուր իրավիճակը չի անդրադառնա մեր կենտրոնի գործունեությանը», — նշել է նա։