Ռոստովցի դպրոցականներն այցելել են «Ոչ՝ Ցեղասպանությանը» խորագրով ցուցահանդեսի
03 Մայիսի 2025, 13:40
Ռոստով քաղաքի դպրոցականներն այցելել են «Ոչ՝ Ցեղասպանությանը» խորագրով ցուցահանդեսի, որը նվիրված է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերին։
«Ոչ՝ Ցեղասպանությանը» նախագիծը ստեղծվել է Դոնի հայ երիտասարդության միության կողմից Դոնի Նոր Նախիջևան հայկական համայնքի և Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։ Ցուցահանդեսն անցկացվում է Ռոստովի «Ռուսաստանն իմ պատմությունն է» պատմական պարկում 2021 թվականից։

Այցելուների ուշադրությանն են ներկայացվել տասնյակ մուլտիմեդիա տաղավարներ, որոնք տեղեկացնում են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների առաջին ալիքի, 1915 թվականին Վան քաղաքի հայկական թաղամասերի պաշտպանության, արևմտահայերի մշակութային ժառանգության ոչնչացման, աշխարհի երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին:


